Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի (ԱԳ) նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) հայտնում են, որ նա այսօր կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այցի ընթացքում Աբդոլլահիան հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Իսկ վաղը՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մասնակցությամբ տեղի կունենա Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը:
Հիշեցնենք՝ Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշումը Իրանի կառավարությունը անցած տարվերջին էր ընդունել՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին: