«Այլևս երկար մտածելու ժամանակ չկա»․ Ռուբեն Վարդանյանը նոյեմբերին կստանձնի Արցախի պետնախարարի պաշտոնը - RadioVan.fm

Онлайн

«Այլևս երկար մտածելու ժամանակ չկա»․ Ռուբեն Վարդանյանը նոյեմբերին կստանձնի Արցախի պետնախարարի պաշտոնը

2022-10-20 15:28 , Политика, 805

«Այլևս երկար մտածելու ժամանակ չկա»․ Ռուբեն Վարդանյանը նոյեմբերին կստանձնի Արցախի պետնախարարի պաշտոնը

Նոյեմբերի սկզբին գործարար Ռուբեն Վարդանյանը պաշտոնապես կստանձնի Արցախի պետական նախարարի պաշտոնը և այդ ժամանակ կներկայացնի իրենց ռազմավարական նպատակները, լուծման ենթակա առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև կտեղեկացնի ձեռնարկվելիք առաջին քայլերի մասին։

Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Վարդանյանը՝ ընդգծելով, որ գիտակցում է, որ այլևս երկար մտածելու ժամանակ չկա, և այս իրավիճակում այլ ճանապարհ չունի, քան արցախցիների կողքին գտնվելն ու Արցախի ապագայի նկատմամբ իր բաժին պատասխանատվությունն ստանձնելը։

Վարդանյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրվող իրավիճակը, որից, առանց չափազանցության, կախված ենև՛ Հայաստանի, և՛ Հայկական աշխարհի ճակատագրերը, ինձ չափազանց մտահոգում են:

Ես գիտակցում եմ, որ այլևս երկար մտածելու ժամանակ չկա, և այս իրավիճակում այլ ճանապարհ չունեմ, քան արցախցիների կողքին գտնվելն ու Արցախի ապագայի նկատմամբ իմ բաժին պատասխանատվությունն ստանձնելը։

Մեկուկես ամսվա ընթացքում Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների, տարբեր շրջանների ևսոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու շփումներն ինձ համոզեցին, որ մարդիկ աջակցում են Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իմ թեկնածությանը և հանձինս ինձ ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի, որն իր շուրջը կհամախմբի բոլոր առողջ ուժերին և կղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները։

Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը և այդ ժամանակ կներկայացնեմ մեր ռազմավարական նպատակները, լուծման ենթակա առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև կտեղեկացնեմ ձեռնարկվելիք առաջին քայլերի մասին։ Մինչև հոկտեմբերի վերջ կշարունակեմ թիմի և մեր ծրագրերի ձևավորմանն ուղղված հանդիպումները»։

Հիշեցնենք՝ դեռ հոկտեմբերի սկզբին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ 54-ամյա գործարարին առաջարկել է ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը։ Վարդանյանն էլ հայտարարել էր՝ պատրաստ կլինի ընդունել այն, եթե իր մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ստանան, ու որ՝ հոկտեմբերի վերջին կհստակեցնի կայացրած որոշման մասին։

Лента

Рекомендуем посмотреть