ԵԱՀԿ-ն մեկ շաբաթով կարիքների գնահատման խումբ է ուղարկում Հայաստան - RadioVan.fm

Онлайн

ԵԱՀԿ-ն մեկ շաբաթով կարիքների գնահատման խումբ է ուղարկում Հայաստան

2022-10-20 15:26 , Политика, 967

ԵԱՀԿ-ն մեկ շաբաթով կարիքների գնահատման խումբ է ուղարկում Հայաստան

Հայաստանի կառավարության հրավերով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հանրապետություն կուղարկի կարիքների գնահատման խումբ։

Այս մասին տեղեկանում ենք կառույցի պաշտոնական կայքի հրապարակումից։

Այցի նպատակն է գնահատել իրավիճակը սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի և անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում փորձաքննության հիման վրա։

Հաղորդագրությունում նշվում է, որ միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական խմբի անդամները կայցելենհայ-ադրբեջանական սահմանին կից տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնեն համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ:

ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման խումբը Հայաստանում կգտնվի հոկտեմբերի 21-27-ը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը, Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր, որ «քննարկվում է նաև մեր սահմանագծին, ՀՀ տարածքի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման, շատ մոտ ապագայում մենք այս մասով ևս հստակություն կունենանք»:

Лента

Рекомендуем посмотреть