Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից «Ակաշ» զենիթահրթիռային համալիրներ և դրոններ գնելու հնարավորությունը․ The Print - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից «Ակաշ» զենիթահրթիռային համալիրներ և դրոններ գնելու հնարավորությունը․ The Print

2022-10-19 12:17 , Политика, 886

Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից «Ակաշ» զենիթահրթիռային համալիրներ և դրոններ գնելու հնարավորությունը․ The Print

Հնդկական The Print պարբերականը հրապարակել է, թե ինչ նոր զինատեսակներ է Հայաստանը դիտարկում ձեռք բերել Հնդկաստանից։

«Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից ավելի շատ պաշտպանական զինատեսակների ձեռքբերումը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, միջին հեռահարության երկիր-օդ հրթիռային համակարգերի, ինչպիսին է «Ակաշ»-ը («Akash»)»,-գրել է պարբերականը, որի հիշեցմամբ՝ սեպտեմբերի սկզբին Հնդկաստանը պայմանագիր է ստորագրել Հայաստանի հետ, որի շրջանակում Հայաստանը Pinakaհրթիռային համակարգեր, հրթիռներ և զինամթերքի լայն տեսականի կստանա։

Հիշեցնենք՝ երեկ Հնդկաստան կատարած այցի շրջանակում այդ երկրի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։

Ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախարար Պապիկյանն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես, շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Лента

Рекомендуем посмотреть