ԵԽԽՎ 47 պատգամավոր կոչ է արել Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա գործողություններից․ հայտարարություն - RadioVan.fm

Онлайн

ԵԽԽՎ 47 պատգամավոր կոչ է արել Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա գործողություններից․ հայտարարություն

2022-10-19 12:05 , Политика, 722

ԵԽԽՎ 47 պատգամավոր կոչ է արել Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա գործողություններից․ հայտարարություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 47 պատգամավոր հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որով, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

Հայտարարությունում ասվում է․

«Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք հետևյալը

2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ։

Ռազմական ագրեսիայի այս չհրահրված գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, Հայաստանի բնակավայրերը՝ պատճառելով հարյուրավոր մարդկային կորուստներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների։ Կան խոշտանգումների, գերի ընկած և մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խեղման սարսափելի դեպքերի ապացույցներ։

Մենք խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը բացահայտ խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, միջազգային մարդասիրական իրավունքը և Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած կանոնադրական, պայմանական պարտավորությունները։

Դատապարում ենք նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմագերիների դիտավորյալ սպանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը, որոնց տեսանյութերը հրապարակվել են սոցցանցերում։

Կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա գործողություններից և խաղաղ ճանապարհով ներգրավվել բանակցային գործընթացի մեջ։

Մենք պահանջում ենք ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերի ու այլ գերիների շտապ հայրենադարձում»։

Лента

Рекомендуем посмотреть