Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով անհետ կորած է 29 մարդ:
Նրա փոխանցմամբ՝ 217 մարդ էլ անհետ կորած է համարվում 44-օրյա պատերազմի հետևանքով, իսկ ղարաբաղյան առաջին պատերազմի հետևանքով մինչև օրս անհետ կորած է 777 մարդ:
Փաշինյանը գրառմամբ հույս է հայտնել, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագիրը պարզելու հարցում։
There are 777 missing Armenians from the 1st #NagornoKarabakh war, 217 from the 2nd NK war, and 29 missing Armenians from the September 13th aggression of #Azerbaijan against #Armenia. We hope Azerbaijan will cooperate in clarifying the destiny of our compatriots.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 19, 2022