Անթույլատրելի է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումը․ Փրայսը՝ Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

Անթույլատրելի է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումը․ Փրայսը՝ Փաշինյանին

2022-10-18 16:59 , Политика, 777

Անթույլատրելի է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումը․ Փրայսը՝ Փաշինյանին

Անթույլատրելի է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը։

Նա ընդգծել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ անհապաղ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:

Դեյվիդ Փրայսը դատապարտել է հայ զինվորների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից անմարդկային վերաբերմունքն ու գործողությունները:

Միաժամանակ, նա կարևորել է մինչ օրս Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի ապահովումը:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ էլ՝ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային, կարևորել է Միացյալ Նահանգների ու ընդհանրապես միջազգային հանրության համարժեք ու հասցեական արձագանքը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել երեկ։

Այսօր պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանության՝ երկօրյա այցի ընթացքում ամերիկացի պատվիրակները խորհրդակցություններ կանցկացնեն նաև քաղաքական տարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդարանականների հետ։

Лента

Рекомендуем посмотреть