ԵԽ նախագահը ողջունել է Հայաստանի սահմանի երկայնքով դիտորդների տեղակայումը - RadioVan.fm

Онлайн

ԵԽ նախագահը ողջունել է Հայաստանի սահմանի երկայնքով դիտորդների տեղակայումը

2022-10-18 15:12 , Политика, 747

ԵԽ նախագահը ողջունել է Հայաստանի սահմանի երկայնքով դիտորդների տեղակայումը

Եվրոպական խորհրդի (ԵԽ) նախագահ Շառլ Միշելը թվիթերյան գրառմամբ ողջունել է Եվրոպական միության (ԵՄ) դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի սահմանի երկայնքով:

Նա նշել է, որ այն կօգնի վստահության ձևավորմանը և թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք, ըստ Միշելի, շուտով կհանդիպեն Բրյուսելում:

Հիշեցնենք՝ քաղաքացիական դիտորդների տեղակայման համաձայնությունը ձեռք էր բերվել Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների ՝ հոկտեմբերի 6-ի հանդիպման ընթացքում։

Եվրամիության 27 երկրի արտաքին գործերի նախարարներն էլ երեկ կայացած նիստում հաստատել են Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը:

Ըստ այդմ՝ որոշվել է մինչև 40 դիտորդ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում։

Лента

Рекомендуем посмотреть