Մարտական շփման գծում, մասնավորապես՝ Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում. ՀՀ պաշպանության նախարարությունը (ՊՆ) պարզել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:
Այդպիսով, արձանագրում է պաշտպանական գերատեսչությունը, Ադրբեջանի ԶՈւ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի: