Գիշերը ադրբեջանական զինուժը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ պաշպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ ժամը 02:20-ի սահմաններում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ։
«Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,-ասված է հաղորդագրությունում: