Մարզային բոլոր պոլիկլինիկաները հաջորդ շաբաթվանից ապահովված կլինեն սեզոնային գրիպի քառավալենտ պատվաստանյութով․ ԱՆ - RadioVan.fm

Онлайн

Մարզային բոլոր պոլիկլինիկաները հաջորդ շաբաթվանից ապահովված կլինեն սեզոնային գրիպի քառավալենտ պատվաստանյութով․ ԱՆ

2022-10-17 20:47 , Общество, 904

Մարզային բոլոր պոլիկլինիկաները հաջորդ շաբաթվանից ապահովված կլինեն սեզոնային գրիպի քառավալենտ պատվաստանյութով․ ԱՆ

Ներկայում Երևանի բոլոր պոլիկլինիկաները, իսկ հաջորդ շաբաթվանից՝ նաև մարզային, արդեն ապահովված կլինեն 2022-2023 թթ. սեզոնի համար նախատեսված սեզոնային գրիպի քառավալենտ պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պատվաստվել, կարող են դիմել պոլիկլինիկա կամ շարժական պատվաստումային կետ և պատվաստվել:

Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ)՝ նշելով, որ Հայաստանում յուրաքանչյուր տարվա 40-րդ շաբաթը կամ հոկտեմբերի սկիզբը համարվում է գրիպի սեզոնի սկիզբ, ուստի շատ կարևոր է յուրաքանչյուր սեզոնին ընդառաջ գրիպի դեմ պատվաստումը, որը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է։

«Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, անկախ հաշվառման վայրից, պետական պատվերի շրջանակում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 և բարձր տարիքի անձինք, փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, մինչև 64 տարեկան շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սիրտ-անոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, 2022 թվականի առաջին զորակոչի ենթակա անձինք, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, ինչպես նաև բուժաշխատողներ։

Բնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի։

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով»,-ասված է հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть