Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին կազմակերպել սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստը. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին կազմակերպել սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստը. Փաշինյան

2022-10-17 16:30 , Политика, 944

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին կազմակերպել սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստը։

Նշենք՝ Փաշինյանի որոշմամբ՝ հանձնաժողովը նախագահում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ադրբեջանական կողմից ևս հանձնաժողովը գլխավորում է երկրի փոխվարչապետը Շահին Մուստաֆաևը, ովքեր առաջին անգամ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությամբ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատել են նաև, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Лента

Рекомендуем посмотреть