Ածխահանքի պայթյունի փաստով Երևանը ցավակցել է Անկարային․ թուրք պաշտոնյաներն արձագանել են - RadioVan.fm

Онлайн

Ածխահանքի պայթյունի փաստով Երևանը ցավակցել է Անկարային․ թուրք պաշտոնյաներն արձագանել են

2022-10-17 16:28 , Политика, 769

Ածխահանքի պայթյունի փաստով Երևանը ցավակցել է Անկարային․ թուրք պաշտոնյաներն արձագանել են

Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանն ցավակցել է Թուրքիայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, ինչին արձագանքել է այդ երկրի արտգործնախարարը, նախագահը։

«Անկեղծ ցավակցություններս բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին Բարթինի ածխահանքի միջադեպի ժամանակ: Շուտափույթ ապաքինում վիրավորներին»,-Twitter-ում գրել է Միրզոյանը:

Ի պատասխան՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Twitter-ում գրել է․

«Շնորհակալություն նախարարին անկեղծ ցավակցական ուղերձի համար»։

Թուրքիայի նախագահն էլ Բարթինում իրենց ապրած ցավը կիսելու համար երախտագիտություն հայտնելով «բոլոր բարեկամական պետություններին և ժողովուրդներին, թվիթերյան գրառման տակ մի քանի տասնյակ երկրների դրոշների թվում ներառել է նաև Հայաստանի պետական դրոշը։

Նշենք՝ հոկտեմբերի 14-ի երեկոյան Թուրքիայի ածխահանքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով, վերջին տվյալներով, առնվազն 41 մարդ է զոհվել, տասնյակ անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են:

Лента

Рекомендуем посмотреть