Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը կապված է տվյալ գոտում Ադրբեջանի լրացուցիչ ուժերի տեղակայումով․ ՀՀ ՊՆ-ն՝ ի պատասխան Բաքվի պնդման - RadioVan.fm

Онлайн

Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը կապված է տվյալ գոտում Ադրբեջանի լրացուցիչ ուժերի տեղակայումով․ ՀՀ ՊՆ-ն՝ ի պատասխան Բաքվի պնդման

2022-10-17 16:26 , Политика, 891

Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը կապված է տվյալ գոտում Ադրբեջանի լրացուցիչ ուժերի տեղակայումով․ ՀՀ ՊՆ-ն՝ ի պատասխան Բաքվի պնդման

Հայաստանի պաշտպանության նախարարությունն (ՊՆ) արձագանքել է Բաքվի հայտարարությունը, թե «հոկտեմբերի 16-ից նկատում են զինծառայողների և հրետանու 4 միավորների տեղադրում Ադրբեջանի բանակի դիրքերի դիմաց՝ Դաշքեսանի ուղղությամբ»։

«Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈւ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն:

Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ»,-պարզաբանել է ՀՀ ՊՆ-ն՝ ընդգծելով, որ հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները:

«Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել»,-ընդգծել է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, նշենք, տարածած հաղորդագրության ավարտին շեշտել է, թե «տարածաշրջանում հնարավոր սրման համար պատասխանատվությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է կրելու»:

Лента

Рекомендуем посмотреть