Онлайн

Տիրացել է 400 հազար դրամի՝ աշխատանքի տեղավորելու խոստումով

2018-02-16 16:21 , Право, 451

Տիրացել է 400 հազար դրամի՝ աշխատանքի տեղավորելու խոստումով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելուխաբեությամբ գումար հափշտակելու դեպքի հանգամանքները:

«2018թ. հունվարի 22-ին քաղաքացուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ իր ծանոթը 2017 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, աշխատանքի տեղավորելու պատրվակով, իրենից վերցրել է 400 հազար դրամ, սակայն խաբեությամբ տիրացել է գումարին՝ պատճառելով գույքային վնաս»,-հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրգործի նախաքննության շրձանակում կինը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել այն անձի լուսանկարը, ով, ըստ նրա հայտարարության, խաբեությամբ իրենից հափշտակել է գումարը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть