ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաեւ օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները:
«Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի և Արցախի միջեւ բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում:
Երկու ժամ տևած հանդիպմանն արցախցի գործընկերների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ»,-ասված է հաղորդագրությունում:
Նշենք՝ Արցախի պատվիրակությունն այս օրերին Երևանում է՝ հանդիպելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։