Գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է բացել, այն լռեցվել է. ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է բացել, այն լռեցվել է. ՀՀ ՊՆ

2022-10-14 12:26 , Общество, 909

Գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է բացել, այն լռեցվել է. ՀՀ ՊՆ

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել հակառակորդի կրակը:

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն են կրակը բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,-ասված է հաղորդագրությունում:

Նշենք՝ ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ էլ ապատեղեկատվություն էր տարածել՝ հայտարարելով, թե, իբր, հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15:15-15:50-ն ընկած ժամանակահատվածում,ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Лента

Рекомендуем посмотреть