23-ամյա թոռնուհին ամուսնու հետ թալանել է տատին - RadioVan.fm

Онлайн

23-ամյա թոռնուհին ամուսնու հետ թալանել է տատին

2022-10-13 16:53 , Право, 177

23-ամյա թոռնուհին ամուսնու հետ թալանել է տատին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 7-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել Կապան քաղաքի մի բնակչուհի՝ հայտնելով, որ հոկտեմբերի 5-ից հոկտեմբերի 7-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել թոշակառու մոր բնակարան և գողացել 900 000 դրամ ու ոսկյա երեք զարդ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կապանի ոստիկանները պարզել են, որ գողությունն արել են 72-ամյա տանտիրուհու 23-ամյա թոռնուհին և նրա 32-ամյա ամուսինը:

«Նրանք ներկայացվել են Կապանի բաժին, որտեղ 32-ամյա երիտասարդը հայտնել է, որ հափշտակած փողը և ոսկյա զարդերը թաքցրել են Երևան քաղաքում վարձակալած բնակարանի ավտոտնակում:

Թոռնուհին ու ամուսինը ներկայացվել են նախաքննական մարմնին»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть