Հայ-ադրբեջանական սահմանին դիտորդների տեղակայման վայրերի հստակեցման համար այսօր Հայաստան կգործուղվի ԵՄ տեխնիկական խումբը - RadioVan.fm

Онлайн

Հայ-ադրբեջանական սահմանին դիտորդների տեղակայման վայրերի հստակեցման համար այսօր Հայաստան կգործուղվի ԵՄ տեխնիկական խումբը

2022-10-13 20:36 , Политика, 1403

Հայ-ադրբեջանական սահմանին դիտորդների տեղակայման վայրերի հստակեցման համար այսօր Հայաստան կգործուղվի ԵՄ տեխնիկական խումբը

Եվոպական միությունն (ԵՄ) այսօր Հայաստան կգործուղի տեխնիկական խումբ, որը պետք է հստակեցնի Ադրբեջանի հետ սահմանին դիտորդական առաքելության տեղակայման վայրերը:

Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նշենք՝ Եվրամիության դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի հոկտեմբերի 11-ի փակ նիստում էին համաձայնել Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահություն կառուցելու և սահմանային հանձնաժողովներին աջակցելու նպատակով։

Հիշեցնենք՝ Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում՝ հոկտեմբերի 6-ին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։

Հանդիպման արդյունքներով ընդունված քառակողմ հայտարարությամբ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Лента

Рекомендуем посмотреть