Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-14-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
Վարչապետին Աստանայի միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյառը:
Վարչապետի աշխատակազմից երեկ հայտնել էին, որ նա Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: