Դատախազությունն ուսումնասիրում է Ղրիմի կամրջի պայթեցման գործով ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին ՌԴ ԱԴԾ հրապարակումը - RadioVan.fm

Онлайн

Դատախազությունն ուսումնասիրում է Ղրիմի կամրջի պայթեցման գործով ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին ՌԴ ԱԴԾ հրապարակումը

2022-10-12 15:05 , Право, 969

Դատախազությունն ուսումնասիրում է Ղրիմի կամրջի պայթեցման գործով ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին ՌԴ ԱԴԾ հրապարակումը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:

Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:

Նշվում է, որ արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Лента

Рекомендуем посмотреть