«Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել:
Աշխատանքներ են տարվում նաև հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ:
Հոկտեմբերի 12-ից Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցներիհամար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը: