Հոկտեմբերի 12-ին ժամը 00:20 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնում է, որ ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմը կորուստներ չունի։
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: