ՀՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել Ադրբեջանի հարձակման հետևանքները - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել Ադրբեջանի հարձակման հետևանքները

2022-10-11 18:33 , Право, 903

ՀՀ ՄԻՊ-ը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել Ադրբեջանի հարձակման հետևանքները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ, ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։

Պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների, մասնավորապես կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև փոխանցել է այս փաստերն ամրագրող ոչ հրապարակային զեկույցը։

Պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ՝ Ռոքֆոյը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը Պաշտպանի գրասենյակի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։

Նշենք՝ Բրիս Ռոքֆոյը երեկ հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Лента

Рекомендуем посмотреть