Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը՝ դեպի կայուն խաղաղություն միակ ճանապարհն է։
Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մանրամասնելով, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանին երեկ կայացած հեռախոսազրույցում։
Բլինքենը գրել է, որ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի ընթացքում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական խաղաղ բանակցություններում գրանցված առաջընթացը։ Բանակցային համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է»։
Spoke with Armenian Prime Minister Pashinyan to welcome progress on formal peace talks between Azerbaijan and Armenia. A negotiated agreement is the only way to a lasting peace.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) October 10, 2022