Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Հայկական կողմից կորուստներ չկան:
Նշենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ օրվա ընթացքում երկու անգամ ապատեղեկատվություն էր տարածել, պնդելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։