Ֆրանսիայում բնակվող հայերի մի մասն ընդդիմանում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը:
Այդ մասին Ստրասբուրգում, թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, ասել է, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Նախարարը նշել է, թե «որոշ համայնքներ դեմ են լավ հարաբերությունների հաստատմանը և թշնամանք են քարոզում»:
Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ նա հայրենակիցներին կոչ է արել «պայքարել նմանօրինակ երևույթների դեմ»:
Չավուշօղլուն ասել է, թե «թուրք-ամերիկյան ազգային համակարգող խորհուրդը հաջողությամբ պայքարում է Թուրքիայի և թուրք ժողովրդի հասցեին հայ համայնքի տարածած զրպարտությունների դեմ»:
Ըստ Չավուշօղլուի՝ առաջիկայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է այցելել Թուրքիա: Նա մանրևամասնել է, որ այցը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
Ի դեպ՝ թուրքական համայնքի հետ նախարարի հանդիպման տեսագրությունը տեղադրվել է նրա Twitter-ի էջում:
#Fransa ziyaretimiz
Visit to #France
pic.twitter.com/LXSNT9Kfnj
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) October 9, 2022