ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում կատարած գրառմամբ հայտնում է, որ երեկ Պրահայում կրկին վերահաստատել է տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Երևանի առաջարկը։
Սակայն Ադրբեջանը, Փաշինյանի փոխանցմամբ, կրկին դրական պատասխան չի տվել։
«Ես կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հարգելով մեր ինքնիշխանությունը և օրենսդրությունը»,-գրել է Փաշինյանը։
In Prague I reconfirmed again our proposal on unblocking of all regional communications. @Azerbaijan again did not respond positively. I reiterate, @Armenia is ready for unblocking of all regional communications with full respect of our sovereignty and legislation.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 7, 2022
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հոկտեմբերի 6-ին, մեկնել էր Պրահա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Ի թիվս մի շարք հանդիպումների Պրահայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքներով հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Կայացել էր նաև Հայաստանի վարչապետի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ կողմերը շեշտել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման վերաբերյալ: