Այսօր՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, ինչի հետևանքով այն վնասվել է. հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։