«Հայաստանի սուվերեն տարածքով միջանցք չի լինելու»,-ֆեյսբուքյան գրառմամբ շեշտել է Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Իրանն ու Հայաստանը անհիշելի ժամանակներից սահմանակից հարևաններ եղել են և լինելու են։ Նոր հոկտեմբերի 27 չենք թույլ տալու։ Պատմությունից դասեր քաղել ենք...
Հայաստանն առաջիկա 10 տարում տնտեսական և անվտանգային դինամիկ զարգացող միջավայր է ձևավորելու։
Վերադարձեք տուն, սիրելի հայրենակիցներ...
Հայրենիքը ձեր օգնության կարիքն ունի...»,-գրել է իշխանական պատգամավորը։