Ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է, Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր. Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը երեկ ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Դեսպանն ընդգծել է ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։