Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը հաղորդեց, որ ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է։