Այսօր հանրապետութունում տոնում են Ուսուցչի օրը։
«Մենք դժվարին օրեր ենք ապրում, որտեղ յուրաքանչյուրիս դերն ու առաքելությունը կրկնակի կարևոր են, ձերը՝ առավել քան»,-շնորհավորական ուղերձում ընդգծել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին հատկապես այս օրերին իրենց աշխատանքը պատվով իրականացնելու և առկա մարտահրավերներին դիմակայելու համար:
Դումանյանը վստահեցնում է՝ ՀՀ կառավարությունը յուրաքանչյուրի կողքին է ու աջակիցը, և յուրաքանչյուր բարեփոխում միտված է բարելավելու ուսուցչի աշխատանքային գործունեությունն ու կրթական ոլորտը և լուծելու առկա խնդիրները:
«Ձեր պատասխանատու գործում սերը թող բազմապատկվի և վարակի նաև ձեր աշակերտներին»,-ուսուցիչներին մաղթել է նախարար Դումանյանը։