17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հույս ունեմ, որ եռակողմ աշխատանքը կշարունակի դրական արդյունքներ գրանցել հումանիտար հարցերի լուծման, տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման համար, և բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն:
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Վաշինգտոնում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին»,-գրել է ԱԽ քարտուղարը:
Նշենք՝ այսօր երեկոյան պաշտպանության նախարարությունն էր հայտնել 17 գերիների վերադարձի մասին՝ հրապարակելով նաեւ նրանց անունները։