Ադրբեջանական հատուկ ծառայությունները ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում․ Արցախի ԱԱԾ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական հատուկ ծառայությունները ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում․ Արցախի ԱԱԾ

2022-10-04 19:19 , Право, 996

Ադրբեջանական հատուկ ծառայությունները ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում․ Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության (ԱՀ) ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Առաջիկա օրերին չի բացառվում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները․ տեղեկացնում են ԱՀ ԱԱԾ-ից։

«ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Կասկածելի բովանդակությամբ զանգեր ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть