Պետդուման միաձայն վավերացրել է Ռուսաստանի կազմ 4 նոր սուբյեկտի ընդունման մասին պայմանագրերը - RadioVan.fm

Онлайн

Պետդուման միաձայն վավերացրել է Ռուսաստանի կազմ 4 նոր սուբյեկտի ընդունման մասին պայմանագրերը

2022-10-03 17:37 , Мир, 984

Պետդուման միաձայն վավերացրել է Ռուսաստանի կազմ 4 նոր սուբյեկտի ընդունման մասին պայմանագրերը

Ռուսաստանի Պետդուման լիագումար նիստում միաձայն վավերացրել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ռուսաստանի կազմ ընդգրկելու վերաբերյալ չորս միջազգային պայմանագիր։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայմանագրերում նշվում է, որ սուբյեկտների Ռուսաստանի կազմ ընդգրկվելու օրվանից կձևավորվի երկու հանրապետություն և երկու շրջան, որոնք կպահպանեն իրենց ներկայիս անվանումները։

Նրանց ղեկավարները մարզպետի կարգավիճակ կստանան։ Սուբյեկտների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարները նշանակվելու են Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից սուբյեկտների ընդունման օրվանից 10 օրվա ընթացքում:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ից 27-ը ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանին միանալու հարցի շուրջ հանրաքվեներ են անցկացվել։ ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է մարդկանց 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում՝ 93,11 տոկոսը։ Սեպտեմբերի 30-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է այդ շրջանները ՌԴ կազմ ներառելու և ՌԴ կազմում նոր սուբյեկտներ ձևավորելու մասին պայմանագրերը:

Ստորագրմանը նախորդած ելույթում Պուտինն ասել էր, որ մարդիկ հանրաքվեներով միանշանակ ընտրություն են կատարել, ըստ այդմ՝ համաձայնագրեր կստորագրվեն Ռուսաստանի Դաշնության կազմ չորս նոր տարածքներ ընդունելու վերաբերյալ:

«Դա միլիոնավոր մարդկանց կամքն է»,- ընդգծել էր Պուտինը:

Лента

Рекомендуем посмотреть