ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ՝ «մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում» - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ՝ «մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում»

2022-10-03 16:16 , Политика, 824

ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ՝ «մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում»

Օրերս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում այցելել են Միացյալ Նահանգների մի շարք ուսումնական հաստատություններ:

Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դեսպանության ֆեյսբուքյան հրապարակումից։

«Նահանգներում գտնվելու ընթացքում հայ պատվիրակները հանդիպեցին իրենց գործընկերների հետ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում։ Նրանք զրուցեցին ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության շուրջ:

Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում»,-ասված է դեսպանության հայտարարությունում:

Հավելենք՝ այսօր՝ հոկտեմբերի 3-ին Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել: ԱԽ գրասենյակի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի կետրոնակայանում, նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումը` ՆԱՏՕ-ում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ:

Лента

Рекомендуем посмотреть