ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին:
ՊՆ մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:
Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը: