Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։
Հիշեցնենք՝ երեկ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, խախտելով հրադադարը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է, սակայն ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ: