Онлайн

«Հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական ժամանակն է». ԱՄՆ սենատոր

2018-02-09 17:42 , Политика, 371

«Հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական ժամանակն է». ԱՄՆ սենատոր

ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության» Կալիֆորնիայի սենատոր Թեդ Լյուն Կոնգրեսի ստորին պալատի նիստում սիրիական հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ հանդես է եկել հայամետ հայտարարությամբ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նա առաջարկելէ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ մշակել՝ ի պատասխան Սիրիայում ԱՄՆ զորքերի դեմ թուրքական սպառնալիքների։

Նիստին ելույթ ունեցած Թեդ Լյուն մասնավորապես ասել է․ «Մենք բոլորս պետք է հասկանանք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել։ Դա պատմական իրողություն է։ Եվ միակ պատճառը, որ այդ օրինագիծը չի հաստատվում, այն է, որ մենք ցանկանում ենք պահպանել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները։ Հիմա իսկական ժամանակն է այդ օրինագիծը հաստատելու և Թուրքիային ասելու․ «Հեյ, տես, եթե դու մեր նկատմամբ նման գործողություններ կատարես, մենք քեզ այնպիսի բաներ կանենք, որ քեզ բոլորովին դուր չի գա»»:

Նշվում է նաև, որ նիստում սիրիական հարցի վերաբերյալ քննարկմանը Թուրքիան խստորեն քննադատվել է Աֆրինում սանձազերծած ռազմական գործողությունների պատճառով: Նիստը նախագահող Իլեանա Ռոս-Լեյտինենը և կոնգրեսական Դեյվիդ Չիչիլինեն Թուրքիայի արկակոծումները սիրիական Աֆրինում բնութագրել է որպես բռնություն ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի և արաբների նկատմամբ։

Лента

Рекомендуем посмотреть