ՀՀ ՄԻՊ-ը ՄԻԵԴ նախագահին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ՄԻՊ-ը ՄԻԵԴ նախագահին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

2022-09-28 16:30 , Право, 930

ՀՀ ՄԻՊ-ը ՄԻԵԴ նախագահին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանը:

Պաշտպանի գրասենյակի հաղորդմամբ՝ Գրիգորյանը Դատարանի նախագահին է տրամադրել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը, որումի թիվս այլնի, վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում արձանագրված խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեպքերը:

Ռոբերտ Սպանոն ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված գործերի վիճակագրությունը՝ անդրադառնալով արձանագրվող հիմնական խախտումներին և դրանց ուղղությամբ Պետության կողմից ձեռնարկվելիք քայլերին:

Лента

Рекомендуем посмотреть