Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է եռակողմ համաձայնագրի կատարմանն առնչվող հարցեր․ տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունից։
«Սեպտեմբերի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ.Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դ.Ա.Բայրամովի միջև։
Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համապատասխան աշխատանքները»,-հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։