2018-ը կաթողիկոսի հռչակմամբ՝ Երիտասարդության տարի - RadioVan.fm

Онлайн

2018-ը կաթողիկոսի հռչակմամբ՝ Երիտասարդության տարի

2018-02-09 15:59 , Общество, 1168

2018-ը կաթողիկոսի հռչակմամբ՝ Երիտասարդության տարի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ 2018թ. հռչակվել է Երիտասարդության տարի: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները 2018 թ. ողջ ընթացքում իրականացնելու են «Արարող ձեռքեր» խորագրով ցուցահանդեսային նախագիծը:

Նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ արվեստագետներին՝ հանրության առջև հանդես գալու, ներկայացնելու իրենց ստեղծագործությունները, մտորումները և գալիքի իրենց տեսլականը:

Ցուցահանդեսներն ընդգրկելու են կերպարվեստի բոլոր ճյուղերը (գեղանկար, քանդակ, լուսանկար ևն):

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ նախագծի շրջանակներում առաջին ցուցահանդեսի բացումը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը` 15:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին հարկի սրահ): Ցուցահանդեսին ներկայացվելու են Միքայել Հարությունյանի և Սարգիս Բաբայանի ստեղծագործությունները:

Лента

Рекомендуем посмотреть