Փաշինյանը Փարիզում կարևորել է 1991-ի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը Փարիզում կարևորել է 1991-ի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը

2022-09-26 21:55 , Политика, 828

Փաշինյանը Փարիզում կարևորել է 1991-ի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը

2021 թվականի մայիսի 12-ի և 2022-ի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ․ Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից առաջ, ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես գալով համատեղ հայտարարություններով, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միջազգային գործընկերների և Էմանուել Մակրոնի ուշադրությունը հրավիրելով շահարկումների վրա, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ, նա ընդգծել է, որ դրանք իրականության հետ կապ չունեն:

Փաշինյանը փաստել է՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ստեղծելու մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը, ու մինչև այս պահը երկու երկրներն էլ հանդիսանում են ԱՊՀ անդամ:

Ըստ այդմ, ընդգծել է վարչապետը, գոյություն ունեցող սահմանները, ըստ էության, դառնում են պետական սահման և համաձայնագրին միացած երկրները ճանաչում են դրանք:

«Սա նշանակում է, որ Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան գիտակցված ագրեսիա, չի կարելի գնահատել»,-արձանագրել է ՀՀ վարչապետը՝ որպես երկարաժամկետ լուծում կարևորելով 1991-ի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը:

Փաշինյան-Մակրոն հայտարարությունների մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть