ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցերից - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցերից

2022-09-23 18:36 , Политика, 1093

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցերից

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց։

Դա պատճառաբանվել է

Սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններով պայմանավորված, անվտանգության նկատառումներից ելնելով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը աշխատակիցներին և նրանց ընտանիքներին հորդորում է խուսափել Հայաստանի հետևյալ վայրեր այցերից․

  • Տավուշի մարզ Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և բոլոր տարածքներից դեպի արևելք
  • Գեղարքունիքի մարզ Սևանա լճից արևելք
  • Գեղարքունիքի մարզ Սևանա լճից հարավ և M10 ավտոճանապարհից արևելք
  • Արարատի մարզի Երասխ գյուղ
  • Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորից արևելք
  • Սյունիքի մարզ։

Տարածած հայտարարությունում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղ մեկնելը շարունակում է արգելվել։

Лента

Рекомендуем посмотреть