Սեպտեմբերի 25-ից Արտաշիսյան-Շիրակ խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի - RadioVan.fm

Онлайн

Սեպտեմբերի 25-ից Արտաշիսյան-Շիրակ խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի

2022-09-23 18:32 , Общество, 360

Սեպտեմբերի 25-ից Արտաշիսյան-Շիրակ խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում:

Երևանի քաղաքապետարանը մանրամասնում է, որ նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթևեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթևեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և աջ, ձախ գոտուց՝ միայն ուղիղ:

Лента

Рекомендуем посмотреть