Իսպանիան Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացի - RadioVan.fm

Онлайн

Իսպանիան Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացի

2022-09-23 14:25 , Политика, 766

Իսպանիան Հայաստանում մշտական ներկայացուցչություն կբացի

Իսպանիան մշտական ներկայացուցչություն կբացի Հայաստանում:

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից, որում նշվում է, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Իսպանիայի դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի հետ հանդիպման ժամանակ իր գոհունակությունն է հայտնել Իսպանիայի կառավարության այդ որոշման կապակցությամբ։

Այլ մանրամասներ այդ մասին չկան, նշվում է , որ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Մարտինեսին Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հետագա հաջողություններ: Հանդիպմանը զրուցակիցները փաստել են երկկողմ փոխգործակցության ակտիվացման եւ փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների սահմանման կարևորությունը:

Կողմերը նաև անդրադարձել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիային և փխրուն հրադադարին: ՀՀ ԱԺ նախագահը կոչ է արել բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Իսպանիային, խստորեն և ուղիղ դատապարտել ադրբեջանական ռազմական ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառման և ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի կոպտագույն խախտումները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իսպանիայի դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի կենդանի և դինամիկ ժողովրդավարությունը լավ օրինակ է, ինչն էլ դրվելու է հետագա նախագծերի առանցքում:

Лента

Рекомендуем посмотреть