Ովքե՞ր կարող են օգտվել առողջապահական ոլորտի պետպատվերից - RadioVan.fm

Онлайн

Ովքե՞ր կարող են օգտվել առողջապահական ոլորտի պետպատվերից

2018-02-08 13:51 , Медицина, здоровье, 2412

Ովքե՞ր կարող են օգտվել առողջապահական ոլորտի պետպատվերից

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները` անկախ սոցիալական որևէ խմբի պատկանելուց, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում ստանում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։

Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունն ու սպասարկումն իր մեջ ներառում է բժշկական օգնություն և սպասարկում առողջության առաջնային պահպանում իրականացնող բժիշկների (տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ, ընտանեկան բժիշկ) կողմից, պոլիկլինիկական նեղ մասնագիտական խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 3745-Ա հրամանի հավելվածով հաստատված «I. Արտահիվանդանոցային բժշկական օգնություն» բաժնի «3. Հետազոտություններ և ծառայություններ» ենթաբաժնում ներառված ցանկի շրջանակներում, առանց քանակների սահմանափակման (տե'ս http://moh.am/images/legal-110.pdf):

Միաժամանակ, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց (հաստատված` ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ) առաջնային պահպանում իրականացնող բժիշկների ուղեգրմամբ արտահիվանդանոցային կարգով կարող են մատուցվել հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ` համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում (http://moh.am/uploads/N53-N.pdf):

Սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ (տե'ս http://moh.am/images/legal-97.pdf) հաստատված ծառայությունների ցանկով (հավելված 2): Առողջապահական կազմակերպությունների կողմից շահառուներին մատուցված բժշկական օգնության և սպասարկման հատուցումն իրականացվում է ապահովագրական ընկերությունների կողմից` համաձայն ընկերության և բժշկական կազմկերպության միջև կնքված պայմանագրի:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում է նաև զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին (ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշում (http://moh.am/images/legal-109.pdf): Ծառայությունների փաթեթը ևս ներկայացված է նշված որոշման մեջ: Մատուցվող ծառայությունների ցանկը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 3745-Ա հրամանի հավելվածով (տե'ս http://moh.am/images/legal-110.pdf):

ՀՀ առողջապահության նախարարությունն այժմ աշխատանքներ է տանում առաջիկայում սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված շուրջ 612 հազար անձանց համար հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների ձեռք բերման ծրագիր ներդնելու ուղղությամբ։

Դրա համար հիմք է հանդիսացել 2017թ. հոկտեմբերից գործող սոցիալական փաթեթի շուրջ 100000 շահառուի բժշկական ծառայությունների մատուցումը` պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթներով։

Лента

Рекомендуем посмотреть