Ջերմուկի անտառներում դեռ ծխացող օջախներ կան, խոշոր հրդեհների բռնկման ռիսկ կա․ Կիրակոսյան - RadioVan.fm

Онлайн

Ջերմուկի անտառներում դեռ ծխացող օջախներ կան, խոշոր հրդեհների բռնկման ռիսկ կա․ Կիրակոսյան

2022-09-22 18:08 , Общество, 1042

Ջերմուկի անտառներում դեռ ծխացող օջախներ կան, խոշոր հրդեհների բռնկման ռիսկ կա․ Կիրակոսյան

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Ջերմուկի անտառներում դեռ ծխացող օջախներ կան, փրկարարները մոտենալ չեն կարող, քանի որ կարող են հայտնվել թշնամու նշանառության տակ․ լրատվամիջոցներին մեկին տված հարցազրույցում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը՝ նշելով, որ ռիկեր կան, որ այդ օջախներից խոշոր հրդեհներ կարող են բռնկվել։

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում առաջացած հրդեհները լուրջ խնդիրներ կարող են առաջացնել ինչպես բույսերի, այնպես էլ՝ կենդանատեսակների վերացման տեսանկյունից․ Հայաստանում արտահայտված է Կովկասի կենսաբազմազանության 50 տոկոսը, աճում է կարմիրգրքյան 452 բուսատեսակ, բնակվում է 308 կենդանատեսակ:

Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ինտենսիվ ռազմական գործողություններ սկսեց։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 15։58-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի չորս օջախներից երկուսն ադրբեջանական կողմից դիտարկվող տարածքում էին և հրշեջներն այնտեղ մոտենալ չէին կարող, դրանք ինքնամարվել էին։ Մյուս 2 օջախները հրշեջներին հաջողվել էր մարել։ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ, ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով։

Սեպտեմբերի 20-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնեց, որ հարուցված վարչական վարույթի շրջանակում սեպտեմբերի 19-20-ն աշխատակիցները եղել են Ջերմուկ համայնքում, զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք, հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը, նյութերը փոխանցվելու են իրավապահ մարմիններին։

Лента

Рекомендуем посмотреть