Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է:
Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ)՝ նշելով, որ երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Նախարարությունը հիշեցնում է, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ: